online booking system
facebook
youtube
google
twitter

Բարի գալուստ Սոչի Պալաս Հյուրանոց 

Վերջերս բացված Սոչի Պալաս Հյուրանոցը արդեն հասցրել է հաճելիորեն զարմացնել իր հյուրերին ժամանակակից հյուրանոցին վայել շքեղությամբ,

ժամանակակից  կահավորմամբ  և  մատչելի  գներով,  ինչպես  նաև  գունագեղ  համարներով,  որոնք հնարավորություն են տալիս  հյուրերին ընտրել

իրենց  նախընտրելի  սենյակի  գույնը:  Սոչի Պալաս Հյուրանոցը գտնվում է քաղաքի աղմուկից հեռու արվարձաններից մեկում` մի շարք տեսարժան

վայրերի կենտրոնում: Մեր նպատակն է ապահովել համեղ սնունդ, բարձրակարգ ծառայություն, շրջագայությունների կազմակերպում ամենահայտնի

տեսարժան  վայրերով,  ակտիվ  ժամանց և հյուրանոցային բազմաբնույթ ծառայություններ՝ Ձեր հանգիստը իսկապես անմոռանալի դարձնելու համար:
 

 

Սոչի Պալաս Հյուրանոցը առանձնանում է իր ուրույն հատկանիշներով  Հայաստանի հյուրանոցներից

Տուր փաթեթներ 

Սովորականից մեծ սենյակներ

Սաունա սրահներ

Սաունայի օգուտը առողջության համար

Ռեստորան

 

Հավելյալ ինֆորմացիա  Սոչի Պալաս Հյուրանոցի մասին

Սոչի  Պալաս Հյուրանոցը  գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնից ոչ շատ հեռու: Սոչի Պալաս Հյուրանոցը Երևանում նորաբաց  4  աստղանի հյուրանոցային համալիր է՝ յուրահատուկ դիզայնով,  բազմաթիվ ծառայություններով:  Սոչի Պալաս Հյուրանոցը Հայաստանի  յուրահատուկ հյուրանոցներից  մեկն է հանդիսանում  ՝ շնորհիվ իր սենյակների և  ծառայությունների:  Ընդարձակ սենյակները ապշացնում են ոչ միայն ճանապարհորդներին, այլ նաև տեղացիներին իրենց հարմարություններով՝  նման իսկական բնակարանի:

 Հյուրանոցի Լաունջ Բարը  միշտ լի է ճանապարհորդներով և տեղացիներով իսկ Ռեստորանը իր յուրահատուկ բարձր տեղն ունի Երևանի ռեստորանների շարքում շնորհիվ մեր պրոֆեսիոնալ խոհարարների և ընդարձակ սրահի,  որն ունի ժամանակակից կահավորում, լուսավորություն, բեմ և իհարկե բարձրակարգ սպասարկում:

Իսկ  թե ինչն է մեզ առանձանցնում  Հայաստանի հյուրանոցներից՝   դա  մեր  նմանը չունեցող  Շոու Ակումբ Սաունան է, որտեղ կարող են կազմակերպվել տարբեր բնույթի միջոցառումներ:

Հյուրանոցային համալիրի բաժիններից են նաև Բիլլիարդ սրահները և Ֆիթնես սրահը: Կա մեծ ընդհանուր Բիլլիարդ սրահ խմբերի համար և երեք առանձին բարձրակարգ սրահներ:

Ֆիթնես սրահը լի է ժամանակակից սարքավորումներով՝  Ձեզ կազմ ու առողջ պահելու և ակտիվ հանգիստ ապահովելու համար:

Հյուրանոցի ամենակարևոր բաժիններից է Տուրիզմի բաժինը, որտեղ կազմակերպվում են տարբեր  շրջագայություններ Հսյաստանում և շարջագայությունների փաթեթներ Հայաստանում: